Երեկ քննարկվում էր Հայաստանում, մոտ 3 միլիարդ դոլար արժողության երկաթուղու կառուցման հարց:
Մոնիտորի վրա պատկերվում էին ավստրիական նախագծային կազմակերպության
կողմից արված մանրամասն հաշվարկները:
Ասվեց, որ այդ նախագծի պատվիրատուն եղել է նախագահ Ս. Սարգսյանի կառավարությունը:
Ասվեց նաև, որ այդ նախագիծն իրենց դեռևս անհայտ պատճառով սառեցվել է դեռ 2016 թվականին, հանվել շրջանառությունից:
Շան գլուխն էլ հենց այդտեղ է թաղված:
Այդ նախագիծը կյանքի կոչելու համար ներդրողները, որպես գին, պահանջել են
Գեղամա լեռների շահագործման իրավունքը:
Իսկ Գեղամա լեռներում ուրանի հանքեր են, իրենց պաշարներով հավասար Հարավ Աֆրիկյան ուրանի հանքերին:
Այդ երկաթուղու կառուցման արժեքը, եթե չնչին երեք միլիարդ դոլարն է, ապա
գինը ՝ Հայաստանի կործանումն է:
Բարով քննարկեք նման նախագծեր:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ